Մասիմո Մորատտին խոսել է 2010 թվականին Մոուրինյոյի՝ «Ինտերից» «Ռեալ» տեղափոխության մասին

«Ինտերի» նախկին սեփականատեր և նախագահ Մասիմո Մորատտին «ներաձուրիների»՝ «Ռոմայի» հետ խաղից առաջ, որը մարզում է Ժոզե Մոուրինյոն, հիշել է, թե ինչպես պորտուգալացի մասնագետը 2010 թվականին հեռացավ միլանյան ակումբից և տեղափոխվեց «Ռեալ»։

«Այդ պատմությունն անցյալում է: Մոուրինյոն իր որոշումը կայացրել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչից շատ ավելի առաջ (որում «Ինտերը» հաղթեց «Բավարիային» և դարձավ մրցաշարի հաղթող):

Մենք երբեք չէինք խոսել այդ մասին, քանի որ մայիսը վճռորոշ ամիս էր «Ինտերի» համար, մենք չէինք ուզում փչացնել ներդաշնակությունը։

Մի քանի օր անց մենք ճաշեցինք իմ տանը և ամեն ինչ որոշվեց: Իսկ այսօր «Ռոմայի» հետ խաղում նա լցված կլինի էմոցիաներով, քանի որ ամուր կապեր ունի «Ինտերի» հետ։

Հետո ամեն ինչ հիանալի ավարտվեց բոլորի համար։ Նա գոհ էր արդյունքներից և ընդունած մարտահրավերից։ Մենք հասանք բարձունքին, հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում։ Եթե ​​մենք պետք է բաժանվեինք, ապա դա իդեալական վերջաբան էր»,- Մորատտիին է ցիտում Football Italia-ն: