CHAMPIONS LEAGUE. Նեյմարի մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղում հարցականի տակ է

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Լրագրող Ադրիեն Գրենյեն՝ հղում անելով L’Equipe-ին հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը դժվար թե կարողանա մասնակցել փետրվարի 15-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպմանը։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։