«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը բարձր է գնահատել թիմի կենտրոնացումը յուրաքանչյուր խաղում հաղթելու վրա:
«Մենք մեզ համար սահմանել ենք այս թիմային չափանիշը, համոզված ենք, որ նվազագույնը, որ ուզում ենք, երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, 3 միավոր վաստակելն է։
Ես երբեք (նախկինում) չեմ եղել մի թիմում, որտեղ ոչ-ոքի արդյունքը կընկալվեր որպես ինչ-որ մեկի մահ։ Հաջորդող մի քանի օրվա ընթացքում մարզումների ժամանակ տրամադրությունը վատն է, բայց դա այն ստանդարտն է, որը մենք սահմանել ենք իմ այստեղ գտնվելու 5 մրցաշրջանի ընթացքում:
Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում և երբ միավորներ ենք կորցնում, դա անընդունելի է, քանի որ գիտենք, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ:
Դուք պետք է սահմանեք ձեր սեփական չափանիշները և ձգտեք օրեցօր հասնել այդ չափանիշներին»,- Ուոքերի խոսքերն է փոխանցում «քաղաքայինների» պաշտոնական կայքը: