«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասսանոն քննադատել է «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյին։ 22-ամյա ֆուտբոլիստը համարվում է իտալական ֆուտբոլի լավագույն տաղանդներից մեկը:
«Երբ նա լավ մարզավիճակում է, կարող է գոլ խփել և լավ խաղալ, բայց ինձ համար նա մեծ խաղացող չէ: Նիկոլոն չգիտի, թե ինչ է փոխանցում կատարելը և վազում է՝ նայելով գետնին։
Մոուրինյոյին ավելի շատ ժամանակ է պետք: Բայց հիմա թիմը տուժում է ու մարտավարություն չունի։ Կարծում եմ՝ Մոուրինյոն դեռ չի ապահովել այն կայունությունը, որն անհրաժեշտ է թիմին»,- Կասսանոիյի խոսքերն է փոխանցում A Bola-ն։