Լեմպարդ. «Ինձ համար միևնույն է, թե Ալին ինչ մեքենա է վարում կամ ինչպիսի հագուստ է կրում»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նորեկ Դելե Ալլիի ապրելակերպի մասին:

«Յուրաքանչյուր ոք ունի անհատականություն: Այս առումով արգելելու կամ սահմանափակելու փորձը կարող է վնասակար լինել:

Իմ կարծիքն այն է, որ ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ մեքենա է վարում, ինչպիսի հագուստ է կրում՝ քանի դեռ ես ունեմ խաղացող, ով ամեն օր գալիս է մարզվելու, ցանկանում է կատարելագործվել, հարգում է ակումբը, հարգում է իր թիմակիցներին, արդյունք է տալիս և ներդնում է ամբողջ ուժերը դրա համար:

Ժամանակն անցնում է, ամեն ինչ փոխվում է, սա պետք է գիտակցել։ Ես չեմ պատասխանում մեկնաբանություններին, քանի որ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, իսկ ես կարող եմ զբաղվել միայն այն ամենով, ինչն ուղղակիորեն վերաբերում է ինձ»,- Լեմպարդին է ցիտում BBC-ն: