Խրիստո Ստոիչկով. «Ինձ չի հետաքրքրում, թե «Բարսան» որքան է վճարել Դեմբելեի համար»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է կատալոնական ակումբի վինգեր Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակը.

«Ինձ չի հետաքրքրում, թե «Բարսան» որքան է վճարել նրա համար: Ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում խաղի ընթացքում։

Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Բայց խնդիրը նրա մտածելակերպն ու միջավայրն է։

Կարծում եմ, որ Դեմբելեն սխալ է թույլ տվել և նրան չի կարելի ներել։ Ֆրանսիացին գիտի, որ երկրպագուները չեն աջակցի իրեն: Նա պետք է փոխի  մտածելակերպը:

Ամեն դեպքում, վերաբերմունքը, որը Ուսմանը, ցույց է տալիս,վկայում է այն մասին, որ  նա կհեռանա մրցաշրջանի վերջում»,- ասել է Ստոիչկովը BeIn Sports-ին։