«Ատլետիկոյի» պաշտպան Դանիել Վասը վնասվածք է ստացել Լա Լիգայի 23-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ (2:4):
Ֆուտբոլիստը հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա ծնկի կապանների վնասվածք ունի։
Marca-ն հայտնում է, որ դանիացին կարող է բաց թողնել 6-8 շաբաթ։
«Բարսելոնայի» դեմ հանդիպումը 32-ամյա ֆուտբոլիստի համար առաջինն էր մադրիդյան ակումբում։