«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ կորուստներ ունի վաղվա խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբի պաշտոնական կայքում հայտնել է, որ պաշտպան Ալեքս Տելեսի և կիսապաշտպան Ֆրեդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Այսպիսով, բրազիլացի ֆուտբոլիստները բաց կթողնեն Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Բարնլիի» դեմ կայանալիք հանդիպումը, որը կկայանա փետրվարի 8-ին։

Նրանք ինքնամեկուսացված են և հետևում են բժիշկների հրահանգներին: