«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբի պաշտոնական կայքում հայտնել է, որ պաշտպան Ալեքս Տելեսի և կիսապաշտպան Ֆրեդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Այսպիսով, բրազիլացի ֆուտբոլիստները բաց կթողնեն Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Բարնլիի» դեմ կայանալիք հանդիպումը, որը կկայանա փետրվարի 8-ին։
Նրանք ինքնամեկուսացված են և հետևում են բժիշկների հրահանգներին: