Պաշտպան Նիկլաս Զյուլեն ամռանը «Բավարիայից» անվճար կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։
26-ամյա գերմանցին դորտմունդյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր կկնքի, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։
Գերմանացին որոշել է հեռանալ «Բավարիայից», քանի որ նրան չեն բավարարել նոր պայմանագրով առաջարկվող ֆինանսական պայմանները։
Հաղորդվում էր, որ մյունխենցիները նրան 10 միլիոն եվրոյից պակաս աշխատավարձ են առաջարկել: Այժմ ֆուտբոլիստը տարեկան ստանում է մոտ վեց միլիոն։