Հայտնի է, թե որքան կվաստակի Նիկլաս Զյուլեն նոր ակումբում

Պաշտպան Նիկլաս Զյուլեն ամռանը «Բավարիայից» անվճար կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։

26-ամյա գերմանցին դորտմունդյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր կկնքի, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։

Գերմանացին որոշել է հեռանալ «Բավարիայից», քանի որ նրան չեն բավարարել նոր պայմանագրով առաջարկվող ֆինանսական պայմանները։

Հաղորդվում էր, որ մյունխենցիները նրան 10 միլիոն եվրոյից պակաս աշխատավարձ են առաջարկել: Այժմ ֆուտբոլիստը տարեկան ստանում է մոտ վեց միլիոն։