«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ կիսապաշտպան Ջեսի Լինգարդը վերադարձել է թիմի մարզումներին:
«Մենք բոլորս առաջ ենք շարժվում։ Ես Ջեսսիի հետ խնդիրներ չունեմ, ամեն ինչ կարգին է։ Շատ ուրախ եմ, որ նա մնաց թիմում»,- մարզիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լինգարդը և Ռանգնիկը տարաձայնություններ ունեն: