«Լեսթերը» ցմահ որակազրկել է թիմի երկրպագուին, ով Անգլիայի գավաթի խաղարկության «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ հանդիպման ժամանակ, հարվածել է, մրցակցի ֆուտբոլիստներին:
«Լեսթերի» մամուլի ծառայությունը միջադեպի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Ակումբը սարսափած է նման պահվածքից և ներողություն է խնդրում մրցակցի ֆուտբոլիստներից, որոնք ագրեսիայի զոհ են դարձել:
Օրինախախտը ցմահ որակազրկվել է: Նա այլևս իրավունք չի ունենա ներկա գտնվելու «Լեսթերի» մասնակցությամբ ոչ տնային, ոչ էլ արտագնա հանդիպումներին»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: