Հայտնի են դարձել Մանուել Նոյերի վերականգնման ժամկետները

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մի քանի շաբաթ բաց կթողնի աջ ծնկի վիրահատությունից հետո։

Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ գերմանացին լավագույն դեպքում բաց կթողնի 3-4 շաբաթ, իսկ վատագույն դեպքում՝ 6 շաբաթ:

Միևնույն ժամանակ կշարունակվեն բանակցությունները 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։

Հաղորդվում է, որ Նոյերի փոխարեն մյունխենյան ակումբում կխաղա դարպասապահ Սվեն Ուլրայխը։