«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ այժմ թիմը չի հավակնում երկրի լավագույն ակումբի կոչմանը։
«Այժմ չեմպիոնության համար պայքարում են «Ինտերը», «Միլանը» և «Նապոլին»: Մենք պայքարից դուրս ենք: Սակայն մենք դեռ կարող ենք դուրս գալ Չեմպիոնների Լիգա:
Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում: «Ատալանտան» դեռ պահեստային խաղ ունի, իսկ կիրակի օրը մենք կհանդիպենք միմյանց դեմ:
Այդ 3 թիմերն են պայքարում Սկուդետտոյի համար։ Ցավոք սրտի, մեզ չի բավականացնում 4 միավոր, որը թույլ կտա պայքարել տիտղոսի համար։ Մենք ինքներս ենք մեղավոր, պետք է հաշտվել դրա հետ»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։