«Ֆիորենտինան» հույս ունի, որ հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կլքի ակումբը, տեղեկացնում է Fiorentina News-ը:
«Մանուշակներն» ակնկալում են, որ ՌՊԼ-ի ակումբներից մեկը պայմանագիր կկնքի ռուս ֆուտբոլիստի հետ, և նրանք կարծում են, որ այս տարբերակը կգոհացնի բոլոր կողմերին։
Սակայն նշվում է, որ այս պահին Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 30-ամյա խաղացողի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ստացել:
Այդ իսկ պատճառով «Ֆիորենտինան» աշխատում է Կոկորինի հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Սակայն այս գործընթացը մնում է դժվար իրագործելի՝ պայմանավորված համաձայնագրի ժամկետով, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականը և հարձակվողի աշխատավարձով՝ տարեկան 1,7 մլն եվրո։