«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը նախօրեին աջ ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել։ 35-ամյա խաղացողը բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք բոլորս ակումբում և ամբողջ թիմում ցանկանում ենք Մանուելին շուտափույթ ապաքինում, և մենք վստահ ենք, որ նա շուտով կրկին մեզ հետ կլինի հիանալի մարզավիճակում», – ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:
Շաբաթ օրը Նոյերը մասնակցել էր «ՌԲ Լայպցիգի» հետ (3:2) խաղին և կրկնել Բունդեսլիգայում հաղթանակների թվով ռեկորդը։ 35-ամյա ֆուտբոլիստն այժմ իր ակտիվում ունի 310 հաղթանակ՝ նույնքան, որքան «Բավարիայի» լեգենդար նախկին դարպասապահ Օլիվեր Կանը: