ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է ֆրանսիական Լիգա 1-ի 23-րդ տուրի «Լիլի» դեմ հանդիպումը (5:1):
«Մենք լավ հանդիպում անցկացրինք: Ես գոհ եմ խաղից և շնորհավորել եմ ֆուտբոլիստներին։ Շատ հաջող կոմբինացիաներ եղան։ Ուրախ եմ, որ թիմը կոմպակտ և խիտ խաղաց եզրերում, ինչը թույլ է տալիս ավելի լավը դառնալ։ Սա մեկնարկային կետն է:
Ես կասկած չունեի, որ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։ Ինչպես ցանկացած մարդու, նրան ժամանակ էր պետք հարմարվելու և իր լավագույն ֆիզիկական մարզավիճակը վերականգնելու համար այն ամսից հետո, երբ նա չխաղաց Covid-ի պատճառով»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը։