ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերթական անգամ սուր քննադատությամբ է հանդես եկել եվրոպական Սուպեր Լիգայի նախագծի վերաբերյալ։
«Տեղեկություն ունենք, որ որոշ ակումբներ նախագծի վրա աշխատել են երեք տարի՝ մինչ ստվերից դուրս գալը։
Այսպիսով, երբ նրանք նստում էին մեզ հետ նույն սեղանի շուրջ և ձեռք սեղմում, արդեն ծրագրում էին բաժանվել:
Ես դեռ շոկի մեջ եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատում են ֆուտբոլում, իրենց շահերի համար պատրաստ են մեկ գիշերում այն ոչնչացնել »,- ասել է նախագահը: