Ուեյն Ռունին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված սկանդալային դրվագի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է 2006 թվականի Աշխարհի Առաջնության քառորդ եզրափակիչ խաղի ժամանակ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված սկանդալային դրվագի մասին։

Հիշեցնենք, որ խաղի ընթացքում անգլիացի հարձակվողը վնասվածք էր հասցրել պաշտպան Ռիկարդո Կառվալյուին, ինչից հետո պորտուգալացիները, այդ թվում՝ Ռոնալդուն, սկսել էին մրցավարից կարմիր քարտ պահանջել Ռունիի համար։

Անգլիացին հեռացվեց խաղադաշտից, իսկ արդյունքում Պորտուգալիան 11 մետրանոցներով հաղթեց խաղում ու դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Ես Ռոնալդուին ասացի. երկուսիս էլ մամուլը կքննադատի: Ես ոչ մի խնդիր չունեմ քեզ հետ ընկեր։ Ես նույնը կանեի, որպեսզի Անգլիան հաղթեր Պորտուգալիային, ամեն ինչ կարգին է », – ասել է անգլիացին: