«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն, մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (2:3) Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում։
«Լավ խաղ էր: Բայց վատ է, որ այդքան հեշտությամբ 2 գոլ բաց թողեցինք։
Երրորդ բաց թողած գոլի պահին մենք փորձեցինք շատ արագ խաղարկել գնդակը, և դա չստացվեց։ Ընդհանուր առմամբ մենք լավ հանդես եկանք և որոշակի մակարդակ ցուցադրեցինք։
Արդյոք ապագայում «Բավարիային» հետապնդելու ներուժ ունենք, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Կփորձենք կենտրոնացած մնալ և շարունակել քրտնաջան աշխատել։ Առջևում ևս մի քանի կարևոր հանդիպումներ են սպասվում»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։