Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը հայտնել է, որ խորհուրդ կտար իր թիմակից Էրլինգ Հալանդին չհեռանալ գերմանական ակումբից:
«Ես կասեի Էրլինգին. «Մնա մեզ հետ, այստեղ դու ամեն ինչ ունես զարգանալու համար»: «Բորուսիայում» նա կարող է խաղալ Չեմպիոնների Լիգայում, գոլեր խփել և իրեն գնահատված զգալ։
Իհարկե, Հոլանդն ինքը կորոշի, թե որն է իր համար լավագույնը: Ցավալի կլինի, եթե Էրլինգը հեռանա, բայց այս դեպքում մենք առաջ կգնանք և լուծում կգտնենք այդ խնդրի համար»,- «Բորուսիայի» ավագի խոսքերն է մեջբերում Bild-ը: