«Լիլի» գլխավոր մարզիչ. «Մեսսին շարունակում է մնալ աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը»

«Լիլի» գլխավոր մարզիչ Ժոսլեն Գուրվենեկը ՊՍԺ-ի հետ այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր կարծիքով:

«Ես բոլոր հանդիպումները չեմ դիտել, և մեկ-երկու խաղ տեսնելով պատկերացում չես կարող կազմել: Նրան Ֆրանսիայում տեսնելը հիանալի նորություն է, իսկ նրա մասնակցությունը մեր առաջնությանը միշտ հիանալի նորություն է և ինչ-որ դրական բան։

Լեոն փոքր-ինչ դժվարություններ ունեցավ, բայց նա նախկինի պես շարունակում է մեծագույն ֆուտբոլիստ մնալ: Ավելորդ է ասել, որ նա շարունակում է հիանալի խաղացող մնալ և պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հուսով եմ՝ նա դեռ երկար տարիներ կխաղա ֆուտբոլ»,- «Լիլի» մարզչի խոսքերն է փոխանցում PSG Talk-ը: