Լա Լիգայի 23-րդ տուրում «Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, պարտվեց «Մալյորկային» (1:2):
«Մալյորկայի» 2 գոլն էլ խփվել էին վիճելի 11-մետրանոցներից հետո, որոնք նշանակել էր հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս դել Սերրո Գրանդեն։
Գրանդեն արձանագրության մեջ գրել է, որ խաղից հետո «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկաինոյի որդին իրեն ասել է «Դու սրիկա ես» արտահայտությունը։