«Կադիսի» նախագահի որդին «Մալյորկայի» հետ խաղից հետո վիրավորել է գլխավոր մրցավարին

Լա Լիգայի 23-րդ տուրում «Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, պարտվեց «Մալյորկային» (1:2):

«Մալյորկայի» 2 գոլն էլ խփվել էին վիճելի 11-մետրանոցներից հետո, որոնք նշանակել էր հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս դել Սերրո Գրանդեն։

Գրանդեն արձանագրության մեջ գրել է, որ խաղից հետո «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկաինոյի որդին իրեն ասել է «Դու սրիկա ես» արտահայտությունը։