«Մանչեսթեր Սիթին» մտադիր է մինչև 2027 թվականը նախատեսված նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ:
«Քաղաքայինների» և 21-ամյա խաղացողի միջև համապատասխան բանակցությունները գտնվում են առաջընթաց փուլում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Անգլիացի ֆուտբոլիստի գործող համաձայնարի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին:
Հաղորդվում է, որ «Սիթին» նաև պատրաստ է բանակցություններ սկսել կիսապաշտպան Ռոդրիի հետ մինչև 2027 թվականը նախատեսված նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ: