«Մանչեսթեր Սիթին» ծրագրում է նոր պայմանագիր կնքել թիմի 2 ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է մինչև 2027 թվականը նախատեսված նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ:

«Քաղաքայինների» և 21-ամյա խաղացողի միջև համապատասխան բանակցությունները գտնվում են առաջընթաց փուլում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Անգլիացի ֆուտբոլիստի գործող համաձայնարի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին:

Հաղորդվում է, որ «Սիթին» նաև պատրաստ է բանակցություններ սկսել կիսապաշտպան Ռոդրիի հետ մինչև 2027 թվականը նախատեսված նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ: