«Չելսիի» մարզիչ Առնո Միխելսն Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Պլիմութի» հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Լրացուցիչ ժամանակում Մաունթը ցավ զգաց, երբ հարվածեց դարպասին: Խաղի ժամանակ դա լուրջ խնդիր չէր, և նա բավականին արագ նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, ուստի մենք որոշեցինք նրան փոխարինել:
Մենք լրացուցիչ հետազոտություն կանցկացնենք և հուսով ենք, որ լուրջ խնդիրներ չեն լինի, բայց այս պահին ես նրա վերաբերյալ ստույգ տեղեկություն չունեմ։
Խնդիրներ ուներ նաև Զիեշը, իսկ Ասպիլիկուետան բողոքում էր ազդրի հետին մակերեսի ցավից»,- Միխելսի խոսքերն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը: