Ինչպես արդեն հայտնել էինք «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր է կնքել Spotify ընկերության հետ:
Ինչպես հայտնում է ESPN-ը, գործարքի պայմաններով երաժշտական հոսքային ծառայության տարբերանշանը կցուցադրվի ինչպես ակումբի հիմնական համազգեստի, այնպես էլ մարզումայինի վրա։
Բացի այդ, Spotify-ը ձեռք կբերի «Կամպ Նոու» մարզադաշտի անվանակոչման իրավունքները։ Ամբողջ գործարքը կատալոնացիներին կբերի տարեկան մոտ 57 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հաջորդ շաբաթ կհայտարարի Spotify-ի հետ գործարքի մասին: