«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը ցանկանում է հեռանալ թիմից

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահն Դին Հենդերսոնը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ թիմից, հաղորդում է Manchester Evening News-ը։

Ըստ աղբյուրի, 24-ամյա Հենդերսոնը ցանկանում է այնպիսի թիմ տեղափոխվել, որտեղ կդառնա հիմնական  դարպասապահ: «Մանչեսթեր Յունայթեդում» հիմնական դարպասապահը Դավիդ դե Խեան է։

Ընթացիկ մրցաշրջանում Հենդերսոնը թիմի հիմնական կազմում մասնակցել է 2 հանդիպման և  բաց թողել 2 գնդակ։ Դարպասապահի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Transfermarkt-ը 18 մլն եվրո է գնահատում անգլիացու տրանսֆերային արժեքը: