«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կիսվել է Ա Սերիայի մնացած մրցաշրջանի սպասելիքներով՝ խոսելով իր կուռքերի մասին։
«Իմ գլխավոր նպատակն է 2022 թվականին «Միլանի» հետ հաղթել Իտալիայի առաջնությունում։ Իհարկե, մենք հավատում ենք հաղթանակին։
Այժմ կարևոր խաղ ունենք «Ինտերի» հետ, հաղթանակը, որում մեզ շատ կօգնի։
Երիտասարդ տարիներին հիանում էի Անդրեյ Շևչենկոյով և Իբրահիմովիչով, բայց Զլատանին դեռ չեմ ասել այդ մասին:
20 տարեկանում նա արդեն բարձրակարգ ֆուտբոլիստ էր, ընկերներս ինձ նվիրեցին նրա մարզաշապիկը: Գուցե մի օր համոզեմ նրան ստորագրել այն»,- ասել է Ժիրուն StarCasinòSport-ին: