Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Խնդիրը միայն Արտետայի մեջ էր»

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ իր հարաբերությունների մասին:

Ավելի վաղ Օբամեյանգը խզել էր պայմանագիրը «Արսենալի» հետ և տեղափոխվել «Բարսելոնա»։

«Խնդիրը միայն Արտետայի մեջ էր, նա որոշում կայացրեց։ Ես գոհ չէի ստեղծված իրավիճակից։ Նա նույնպես դժգոհ էր, բայց ես  պահպանեցի հանգստությունս։

Վերջին մի քանի ամիսները ծանր էին, բայց երբեմն այդպիսին է ֆուտբոլը:

Ես երբեք չեմ ցանկացել սխալ գործել: Կարծում եմ՝ ամեն ինչ անցյալում է։ Հիմա ուզում եմ մտածել ներկայի մասին»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: