«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆում ակումբի հայտացուցակում չընդգրկվելու հանգամանքը:
«Մարզիչը գիտի, թե ինչպես եմ վերաբերվում դրան: Ես միշտ կենտրոնացած եմ թիմին հնարավորինս օգնելու վրա։ Մենք ֆուտբոլիստներ ենք, որոշում կայացնում է մարզիչը։
Ես եկել եմ այստեղ օգնելու, ինչ-որ բան ավելացնելու, մրցակցության տարր, հաղթող ոգի մտցնելու։
Եթե օգնությունն արտահայտվում է կողքին լինելու մեջ ապա ես պտրաստ եմ նաև դրան: Սա կյանքի մի մասն է, որը պետք է ընդունել:
Չեմ պատրաստվում փչացնել մթնոլորտը թիմում, կշարունակեմ փորձել օգնել»,- ասել է բրազիլացին։