Ալան Սմիթ.« «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-որ բան այն չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ալան Սմիթը կիսվել է կարծիքով իր նախկին թիմի ներկայիս վիճակի մասին.

«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-որ բան այն չէ. Այս թիմը տաղանդավոր ֆուբոլիստներ ունի, նրանք պետք է շատ ավելի լավ խաղան:

Առաջին հերթին երկրպագուները ֆուտբոլիստներից քրտնաջան աշխատանք են ակնկալում. նրանք ցանկանում են, որ ֆուտբոլիստները տան առավելագույնը հանուն իրենց ակումբի:

Դա այս պահին «Մանչեսթեր Յունայթեդում» ամենահիասթափեցնողն է։ Նրանք թիմի տեսք չունեն: Նրանք նման չեն ֆուտբոլիստների, ովքեր պայքարում են միմյանց և ակումբի համար։

Սա գուցե ճիշտ չէ, բայց սա այն է, ինչ մարդիկ տեսնում են դրսից»,- ասել է. Սմիթը Offers.Bet-ին տված հարցազրույցում: