«Բարսելոնան» խոշոր գործարք է ավարտին հասցրել

«Բարսելոնան» նոր հովանավոր է գտել:

Ակումբը կհամագործակցի Spotify երաժշտական ​​հոսքային ծառայության հետ:

Լրագրող Ալբերտ Ֆերնանդեսի խոսքերով, «Բարսան» հովանավորչական գործարքի մասին կհայտարարի հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Spotify-ի հետ տիտղոսային հովանավորչական գործարքը կարող է «Բարսելոնայի» եկամուտը տարեկան 30մլն եվրոյից հասցնել 60 միլիոն եվրոյի: