Անտուան Գրիզմանը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը բաց կթողնի Լա Լիգայի 23-րդ տուրի փետրվարի 6-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։

Ըստ Marca պարբերականի՝ 30-ամյա խաղացողը դեռևս չի ապաքինվել վնասվածքից և չի մասնակցել մադրիդյան ակումբի այսօրվա մարզմանը։

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի սկզբում «Ատլետիկոն» «Բարսայից» մեկ մրցաշրջանով վարձակալեց ֆրանսիացի ֆուտբոլիստին՝ նրա տրանսֆերը գնելու պարտավորությամբ։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցած 13 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։