«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նորեկ Լուիս Դիասի մասին:
«Ես Դիասին դեռ չեմ տեսել, նա դեռ չի եղել մեր բազայում։ Բայց դա լավ նշան է, որ մենք աշխատում ենք բոլոր ճակատներում՝ թիմն ուժեղացնելու համար։ Մենք պետք է հաջողակ լինենք թե՛ հիմա, թե՛ ապագայում։
Դիասի մեջ մեզ ամեն ինչ դուր է գալիս: Ես մի որոշ ժամանակ դիտեցի նրա խաղը, դա հիասքանչ էր:
Ես իսկապես ուրախ եմ, որ մենք կարողացանք պայմանագիր կնքել նրա հետ հիմա: Մենք անհամբեր սպասում ենք նրան այստեղ »,- աել է գերմանացի մասնագետը: