Ռալֆ Ռանգնիկ. «Պոգբայի անձնական շահերից է բխում խաղալ ամենաբարձր մակարդակով»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կիսվել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։

«Ուրախ եմ, որ Պոգբան վերադարձավ թիմ, նա արդեն կարող է մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս գալ «Միդլսբրոյի» դեմ խաղում: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և եթե նա ի վերջո ցանկանում է մնալ կամ գնալ այլ տեղ, ապա պետք է լավ դրսևորի իրեն: Պոգբայի անձնական շահերից է բխում ամենաբարձր մակարդակով խաղալը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Metro-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆրանսիացին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», «Յուվենտուս» կամ ՊՍԺ։