«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է 2021 թվականի Ամերիկայի Գավաթում հաղթելու և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի համար այդ տիտղոսի նշանակության մասին:
«Արգենտինան 28 տարի միջազգային տիտղոս չէր նվաճել։ Դրանք անհավանական հույզեր էին։ Դա մեր երազանքն էր, և Մեսսինը նույնպես: Նա վաղուց է խաղում ազգային հավաքականում, իսկ «Մարականայում» գավաթը բարձրացնելն անմոռանալի էր։
Դա կարևոր նպատակ էր, որին մենք հասանք թիմային ոգու և մեր առաջատար Մեսսիի օգնությամբ։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է, ունի 7 «Ոսկե գնդակ», և դրանով ամեն ինչ ասված է։ Կարծում եմ՝ Ամերիկայի գավաթը նրա համար շատ կարևոր էր յոթերորդ «Ոսկե գնդակը» ստանալու համար»,- ասել է Մարտինեսը «Ինտերի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։