«Չելսիում» վարձավճարով հանդես եկող «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը խոսել է մադրիդյան ակումբից հեռանալու պատճառների մասին։
«Ես պետք է որոշ ժամանակ դադար վերցնեի «Ատլետիկոյից»: Ես այնտեղ էի 12 տարեկանից, ուստի ամեն ինչ ավելի ուժեղ ազդեցություն ունեցավ ինձ վրա։
Երբ երկրպագուները սուլում են քեզ, դա վատ է ազդում քեզ վրա, քանի որ այդ մարդիկ վաղուց ճանաչում են քեզ: Երբ ակումբի սան ես այլ կերպ ես վերապրում դժվար պահերը,-ասել է իսպանացին»: