«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահ Ալֆոնս Գոդալը հրաժարական է տվել

«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահ Ալֆոնս Գոդալը հրաժարական է տվել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի մասին աղմկահարույց թվիթից հետո։

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ Նադալի հաղթանակից հետո Գոդալը թվիթերում գրել է, որ Նադալը ներկայացնում է թշնամական պետություն։

Դրանից հետո Գոդալը քննադատության է ենթարկվել մի շարք կառույցների կողմից։ Sport.es-ը հայտնում է, որ հովանավորներից մեկը հայտնել է, որ կարող է հրաժարվել «Բարսելոնայի» հիմնադրամի աջակցությունից։ Այդ կապակցությամբ Գոդալը հրաժարական է տվել: