Հայտնի է «Բարսելոնայի» հայտացուցակը Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկության համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին  ներկայացրել  է թիմի հայտացուցակը Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկության համար։

Հաստատվել է  այն տեղեկությունը, որ պաշտպան Դանի Ալվեսը չի ընդգրկվի հայտացուցակում։

Այսպիսով հայտացուցակում են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները.

Տեր Շտեգեն, Դեստ, Պիկե, Արաուխո, Բուսկետս, Պուչ, Դեմբելե, Դեպայ, Ֆատի, Տրաորե, Բրեյթվեյթ, Նետո, Լանգլե, Պեդրի, Լյուկ դե Յոնգ, Ալբա, Տորես, Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Մինգեսա, Ումտիտի, Էրիկ Գարսիա, Օբամեյանգ, Նիկո Գոնսալես, Գավի, Բալդե, Սանս, Կոմաս, Տենաս, Ահոմաշ, Աստրալագա, Յանդրո Օրելլանա: