Երեք իսպանացի պաշտպան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր ձախ պաշտպանի։

Մադրիդյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում երեք ֆուտբոլիստի նկատմամբ։

Առաջինը Սերխիո Ռեգիլոնն է «Թոթենհեմից»: Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2020 թվականին Մադրիդի «Ռեալից», և մադրիդցիներն իրավունք ունեն հետ գնել նրան 40 միլիոն եվրոյով։ Այս հնարավորությունը Մադրիդի «Ռեալը» կունենա մինչև ամառ։

Երկրորդ տարբերակը «Լայպցիգի» ֆուտբոլիստ Անխելինյոն է։ Նրա տրանսֆերը «Ռեալի» համար կարող է արժենալ 30 միլիոն եվրո։

Մեկ այլ ֆուտբոլիստ, որով հետաքրքրված է ակումբը, Խոսե Գայան է «Վալենսիայից»: Նրա տեղափոխությունը դժվար կլինի կազմակերպել։ Մադրիդի «Ռեալը» արդեն փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին 3 տարի առաջ, սակայն փորձերն արդյունք չեն տվել ։