Ա Սերիայի նախագահ Լորենցո Կասինին հայտարարել է, որ նոր մրցաշրջանի մեկնարկը կարող է հետաձգվել Իտալիայում տիրող շոգերի պատճառով:
«Դժվար կլինի մրցաշրջանը սկսել օգոստոսի 13-ին։ Առաջին խնդիրը կապված է կլիմայական պայմանների հետ, քանի որ եթե ներկայիս ջերմաստիճանը պահպանվի, ապա շատ դժվար կլինի սեզոնը սկսել նշված ժամկետում։»,- Կասինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:ԶԼՄ-ների տվյալներով՝ Իտալիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։