Նեյմարը ճանաչվել է արտասահմանում խաղացող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արժանացել է 2021 թվականի Samba Gold մրցանակին։ Մրցանակը շնորհվում է հայրենի երկրից դուրս հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։

Նախկինում մրցանակը շնորհվում էր բացառապես Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։ Ձևաչափը փոխվել է միայն այս տարվանից։

29-ամյա Նեյմարն իր Instagram-ում հրապարակել է մրցանակը ձեռքին լուսանկար։

https://www.instagram.com/p/CZcsBSRLYwX/?utm_source=ig_web_button_share_sheet