«Թոթենհեմը» և «Նյուքասլը» բանակցություններ են սկսել «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Կարասկոյի գործակալ Պինի Զահավիի հետ, հայտնում է Foot Mercato-ն:
28-ամյա խաղացողը, ում պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին, բաց է տեղափոխության համար, սակայն կարող է սպասել մինչև ամառ, քանի որ այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» արդեն քննարկում են բելգիացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը:
Աղբյուրի համաձայն՝ և՛ «Թոթենհեմը», և՛ «Նյուքասլը» պատրաստ են Կարասկոյի տեղափոխության համար վճարել 60 մլն եվրո։