Հայտնի է, թե ում դեմ կմրցի «Բարսելոնան» ամառային հավաքի ընթացքում

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը հուլիսին մինչմրցաշրջանային հավաք կանցկացնի ԱՄՆ-ում:

«Բարսան» հուլիսի 19-ին կմրցի «Ինտեր Մայամիի» հետ, իսկ հուլիսի 30-ին կխաղա «Ռեդ Բուլզի» հետ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը անցկացրած 37 խաղից հետո վաստակած 73 միավորով երկրորդն է: