«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն համեմատել է Իտալիայի և Անգլիայի առաջնությունների մրցավարությունը և խոսել իտալական ակումբում իր ադապտացիայի մասին։
«Ինձ համար հեշտ էր շփվել այլ ֆուտբոլիստների հետ, քանի որ ես մի փոքր իտալերեն գիտեի՝ շնորհիվ տատիկիս ծագման:
Ես մի քանի բառ գիտեի, և դա կարևոր էր: Ի վերջո, այն, ինչ ինձ խնդրում է մարզիչը խաղադաշտում, ինձ համար այնքան էլ դժվար չէ, քանի որ ես գիտեմ, թե ինչ է նա ինձնից սպասում և ինչ պետք է անեմ։
«Ավելի շատ հարմարվել է պետք մրցավարներին, ովքեր հակված են սուլել ավելի թեթև բախումների ժամանակ, քան Պրեմիեր Լիգայում», – Ժիրուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: