Սքոթ Սելարս. «Բարսելոնա» տեղափոխությունը երազանք է Տրաորեի համար»

«Վուլվերհեմփթոնի» տեխնիկական տնօրեն Սքոթ Սելարսը մեկնաբանել է վինգեր Ադամա Տրաորեի տեղափոխությունը «Բարսելոնա».

«Ադաման միշտ հանդես է եկել պրոֆեսիոնալի պես, բայց գաղտնիք չէ, որ մենք չկարողացանք համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ՝ չնայած երկարատև բանակցություններին, և այժմ նա ցանկանում է ֆուտբոլ խաղալ այլ ակումբում:

Բոլորը գիտեն, որ «Բարսելոնա» տեղափոխությունը երազանք է Տրաորեի համար»,- ասել է Սելլարսը։