Մարտին Բրեյթվեյթ. «Սա երկար ճանապարհ էր՝ լի ցավով և տքնաջան աշխատանքով»

«Բարսելոնայի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը վնասվածքից ապաքինվելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Սա երկար ճանապարհ էր՝ լի ցավով, զոհողությամբ և տքնաջան աշխատանքով: Ես սպասում էի այս պահին վերջին մի քանի ամիսների ընթացքում և այնքան երջանիկ եմ, որ վերջապես վերադարձա գործի: Վերականգնումն ավարտված է: Շուտով խաղերը կսկսվեն»,- գրել է Բրեյթվեյթը Twitter-ում: